Պոզնան կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում է ունեցել Վիելկոպոլսկեի վոյեվոդ (նահանգապետ) Ագատա Սոբչիկի հետ: Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ միջտարածաշրջանային կապերի և շփումների ակտիվացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության նոր ձևաչափերի բացահայտման, ինչպես նաև տուրիզմի, մշակույթի և հումանիտար ոլորտում հետաքրքիր նախագծեր իրականացնելու գործում։