Այս տարվա ամենահզոր փոթորիկը համարվող «Մելիսա»-ն, մոտենում է Ճամայկային՝ Կարիբյան ծովով շարժվելով հյուսիս-արևելք։ «Մելիսա» փոթորիկի պատճառով Ճամայկայում զոհվել է երեք, Հայիթիում ու Դոմինիկյան Հանրապետությունում՝ չորս մարդ։
Մինչև 282 կմ/ժ քամու արագությամբ «Մելիսա»-ն հինգերորդ կատեգորիայի՝ առավելագույն ուժգնության փոթորիկ է։ Մասնագետներն այն բնութագրել են որպես հրեշավոր փոթորիկ: Փորաձագետները զգուշացրել են, որ դրա դանդաղ ընթացքը կարող է նշանակել երկարատև տեղատարափ անձրևներ որոշ տարածքներում, ինչը կմեծացնի ջրհեղեղների և սողանքների վտանգը։
Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը հրամայել է մարդկանց տարհանել ցածրադիր տարածքներից, քանի դեռ կղզին պատրաստվում է փոթորկի հարվածին։ Երկրի կառավարությունը նշել է, որ վերջին փոթորիկը, որն ուղղակիորեն հարվածել է Ճամայկային, եղել է 37 տարի առաջ: Ճամայկայի երկու միջազգային օդանավակայանները փակվել են՝ դադարեցնելով բոլոր գործողությունները։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: