Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի և համայնքապետարանի աշխատակիցներից մեկի մասնակցությամբ քրեական վարույթի քննությունը: Ըստ վարույթի՝ Դանիելյանն առանց դասական աճուրդի ավելի քան 1 միլիարդ դրամի հողամասն օտարել է 41 միլիոնով: Հրազդանի նախկին ղեկավարը նախաքննական մարմնին խնդրել է ազատել իրեն քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Մանրամասները՝ տեսանյութում