«Խաղաղության գինը Կովկասում». ամերիկյան «Նեշնըլ ինթըրըստ» պարբերականն անդրադարձել է Հայաստանին ու վարչապետ Փաշինյանին:
Հոդվածագիրը նկատել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության և Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի ձգտումը վարչապետին տվել է ազդեցիկ թշնամիներ՝ Ռուսաստանի կառավարությունից մինչև սփյուռքի համայնքներ և երկրի նախկին ղեկավարներ։ Եթե Փաշինյանը դիմանա, նա կարող է Հայաստանը տանել դեպի երկար սպասված խաղաղության դարաշրջան, գրում է պարբերականը, ընդգծում՝ Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց անմիջական նշանակություն ունի ԱՄՆ շահերի համար։
Հեղինակ՝ Աննա Զախարյան