Ուրախությամբ արձանագրեմ, որ Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն ավելացել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նաև ավելացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից, որը ՏԿԵՆ-ի ենթակայությամբ գործող ՓԲԸ է, սպասարկվող չվերթների թիվը, որոնց ճնշող մեծամասնության դեպքում այդ օդանավերը հատում են ՀՀ օդային տարածքը և վայրէջք չեն կատարում, որպես այդպիսին, Հայաստանում:
Մեր գործառույթն իրենց անխափան տեղափոխումը Հայաստանով ապահովելն է, որը նաև լրացուցիչ մուտքեր է ապահովում ՓԲԸ-ի և պետական բյուջեի համար»,- ասաց նա: