Հայաստանը Էրդողանին և Ալիևին հրավիրել է մասնակցելու 2026-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, բայց դեռ միայն բանավոր՝ ոչ փաստաթղթային է հրավերը եղել: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է տեղեկացնում Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում: Ալիևն ու Էրդողանը կժամանեն Երևան, թե ոչ՝ դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել՝ մանրամասնում է Միրզոյանը: Իսկ ինչքանով է Հայաստանի հասարակությունը պատրաստ այդ այցին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան