Հայաստանն աշխարհաքաղաքական քարտեզից դուրս թողնելու բոլոր ծրագրերը ձախողվել են. փորձագետների գնահատմամբ՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունը մեր երկրին թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական դիվիդենտներ է բերելու:
Ապաշրջափակվում են ոչ միայն ճանապարհները, այլև գազատարները, էլեկտրական մալուխները, բոլոր տեսակի ենթակառուցվածքները:
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմամբ շահագրգռված են Արևմուտքում ու Արևելքում, Հյուսիսում և Հարավում:
Մեր երկիրն իրապես խաչմերուկ դառնալու բոլոր նախադրյալներն ունի. սա ևս մասնագիտական գնահատական է:
Տարածաշրջանային վերջին զարգացումների տնտեսական և անվտանգային ասպեկտները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: