Յոթ տարեկանը լրացած երեխային միանգամից 2-րդ դասարան ընդգրկելու հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքներ է ստանում, պաշտպանի գրասենյակից նկատում են՝ որոշումը հիմնավորման կարիք ունի և պետք է դառնա լուրջ քննարկման առարկա:
Ինչպե՞ս է առաջին դասարան չհաճախած երեխան կարողանում լրացնել բաց թողածը, դպրոցում նրա հետ անհատական աշխատանք են տանում, ուղեցույց են ստացել նաև կրթական գերատեսչությունից:
Օրենսդրական նոր կարգավորումներով երեխան առաջին դասարան պետք է ընդունվի, եթե 6 տարին լրացել է տվյալ օրացուցային տարում:
Անկախ թե որ տարիքում երեխան առաջին անգամ կհաճախի դպրոց, նա պետք է սովորի տարեկիցների հետ:
Աննա Զախարյանի անդրադարձը: