Շրջակա միջավայրի նախարարությունը ձկնորսներին հնարավորություն է տալիս մինչև նոյեմբերի 20-ը ևս 620 տոննա սիգի արդյունագործական որս իրականացնել: Ավելի քան 500 տոննայի թույլտվություն այս տարվա ընթացքում արդեն եղել էր: Մասնագետները կարծում են, որ լճում ձկան պաշարների աճի տեմպերը այնպիսին են, որ նոր թույլտվությունը ձկնատեսակի պոպուլյացիայի վրա էական ազդեցություն չի ունենա:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան