Այս տարիներին մենք զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ունենք նոր, հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։
2022 թվականին մենք ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտավորապես 5․5 միլիարդ դրամի պայմանագիր։
Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը դարձել է 170 միլիարդ»,-նշել է նա։