Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջիմ Կոստայի հետ (Կալիֆոռնիա, դեմոկրատ)։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին Հայկական հարցերով հանձնախմբում երկարամյա աշխատանքի և հայանպաստ գործունեության համար։
Քննարկվել են Հայաստանի և Կալիֆոռնիա նահանգի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները՝ շեշտադրելով տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։