Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: