Կրեմլից հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են մի շարք արդիական հարցերը՝ շարունակելով Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման թեմաները: Պուտինն ու Ալիևը հաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հանձնառությունը: Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային որոշ հարցերի: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: