Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ թիրախավորեով ռուսական երկու խոշոր նավթային ընկերություն՝ «Ռոսնեֆտ»-ը և «Լուկօյլ»-ը: Այս քայլով ԱՄՆ նախագահը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
«Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն էր: Մենք երկար սպասեցինք»,- նշել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով՝ Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ լավ զրույցներ են ունենում, սակայն դրանք հետո ոչ մի տեղ չեն տանում:
Թրամփը նաև հայտարարել է, որ չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը: «Ինձ չէր թվում, թե մենք կհասնեինք այնտեղ, ուր պետք է, հետևաբար, ես չեղարկեցի հանդիպումը: Բայց մենք ապագայում կհանդիպենք»,- ասել է նա:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը դեռ ցանկանում է հանդիպել ռուսների հետ և միշտ շահագրգռված կլինի շփումներով, եթե կա խաղաղության հասնելու հնարավորություն:
Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։