• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:44
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պատմությունը ցույց տվեց, որ իրար հետ պայքարում կարող ենք միայն կորուստներ ունենալ և կորցնել ամենակարևորը՝ պետությունը, անկախությունը. վարչապետ
Քաղաքականություն
13:0222 Հոկ, 2025

Պատմությունը ցույց տվեց, որ իրար հետ պայքարում կարող ենք միայն կորուստներ ունենալ և կորցնել ամենակարևորը՝ պետությունը, անկախությունը. վարչապետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, որին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Համաժողովի շրջանակում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ վարչապետ Կոբախիձե,

Հարգելի՛ վարչապետ Ասադով,

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնայք․

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, այս միջոցառմանը հրավիրելու և ջերմ ընդունելության համար:

Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ մասնակցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որն իր անվանը հատուկ՝ հասցրել է դառնալ տարբեր երկրների պաշտոնյաների, մասնավոր հատվածի և միջազգային փորձագետների շփումների և նոր գաղափարների բացահայտման կարևոր հարթակ:

Այո՛, Դուք ճիշտ եք, նախորդ անգամ՝ 2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը:

Այդ նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն էր, ոչ միայն դեպի Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ, նրանց հետ սահմանի բացումով։

Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով մենք մեծ հաջողություններ ունենք։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև նախագահ Թրամփը։ Հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին, և նրա 3-րդ կետում, ասվում է․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Սա մեջբերում էր օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրից:

Հարգելի՛ ներկաներ,

Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։

Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Հարգելի՛ ներկաներ,


Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Ի շարունակություն վերը նշվածի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Վաշինգտոնի հռչակագրի 4-րդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP route) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Այժմ մենք աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան–Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։

Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա–Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս երթուղով։

Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք, ենթակառուցվածքների բացակայության պատճառով։

Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։

Համոզված եմ և վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը նույնպես երկու-երեք տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախջևան, ինչպես նաև Ադրբեջան–Հայաստան–Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, ինչպես ասացի, կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը։ Այս ամենը քննարկման մեջ է TRIPP route ծրագրի շրջանակներում։ Նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Իհարկե, այս ամենը կյանքի կոչելու ամենակարևոր պայմանը խաղաղությունն է, որը Վաշինգտոնի գագաթաժողովի արդյունքներով հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այժմ մենք աշխատում են Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը առավել ինստիտուցիոնալ դարձնելու, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում, ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ։ Դրան զուգահեռ, ինչպես ասացի, տրանսպորտային բոլոր հաղորդուղիները հերթով կբացվեն՝ պատմական փոփոխություն բերելով մեր տարածաշրջանին։



Հարգելի ներկաներ,

Ես կարդացել եմ, ծանոթ եմ որոշ մեկնաբանությունների այն մասին, թե մեր տարածաշրջանի տրանսպորտային նախագծերը մրցակցային են, այսինքն՝ մրցակցում են իրար հետ։ Թույլ տվեք ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին՝ մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Մի օրինակ բերեմ՝ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց Սև ծով երկաթուղին, ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի տարանցման պոտենցիալը։

Հայաստան–Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որ հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, TRIPP route նախագիծը, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։

Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք միասին, համագործակցված, ես նկատի ունեմ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք, մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։

Մենք ի վերջո ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս։ Ի վերջո խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են, կամ հակառակը՝ կոմերցիոն բեռները, խողովակաշարերը և էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության և բարեկեցության մշտական ուղեկիցը։ Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, և մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել Հարավային Կովկաս, ինչը ավելի կամրապնդի խաղաղությունը, ինչն էլ իր հերթին կմեծացնի թե՛ բեռների, թե՛ բարեկեցության, թե՛ զարգացման ծավալն ու տեմպը։ Բոլորիս համար՝ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի։

Կարծում եմ մենք, Հարավկովկասյան երեք երկրների ղեկավարներս ունենք բավարար կամք, իմաստնություն և հեռատեսություն այդ բեռների, բարեկեցության, զարգացման ու խաղաղության ներկայությունն ապահովելու համար աշխատել ոչ միայն առանձին–առանձին, այլև միասին։

Իհարկե, մեր մյուս հարևանների և միջազգային գործընկերների հետ համագործակցված։

Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնայք,

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»։

Վարչապետը պատասխանել է նաև համաժողովի մոդերատորի հարցին:

Հարց - Քիչ առաջ լսեցինք վարչապետ Փաշինյանից խաղաղության ու կայունության կարևորության մասին և այն քայլերի, որ Հայաստանն իրականացնում է՝ միտված իր հարևանների հետ ու Թուրքիայի պես պետության հետ կապակցվածությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Տնտեսական կապերն ու տարածաշրջանային համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը, այդ օրակարգը ինչպե՞ս են ամրապնդում կապակցվածությունը։ Եվ ինչպիսի՞ դեր է խաղում կապակցվածությունը խաղաղության օրակարգի առաջմղման և հարևանների միջև վստահության ամրապնդման գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցի համար: Բայց ես էլ նախ ուզում եմ գործընկերներիս շնորհակալություն հայտնել իրենց ելույթների և այդ ելույթներում դրական շեշտադրումների վրա կենտրոնանալու համար:



Կարծում եմ, որ օգոստոսի 8-ի իրադարձության մթնոլորտն է նաև, որ այստեղ արտահայտվում է: Մենք մի տարի առաջ նման բան չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին: Վրաստանի վարչապետին միշտ ենք շնորհակալություն հայտնում, այդտեղ նորություն չկա: Բայց մի տարի առաջ չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետն էլ շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին: Եվ սա շատ կարևոր իրադարձությունների մասին է վկայում: Ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է: Եվ ուզում եմ այս նրբության վրա ուշադրություն դարձնել, որովհետև թե՛ իմ, թե՛ նախագահ Ալիևի կողմից այս շեշտադրումն է արվում, և դա իրողություն է:

Փոխկապակցվածությունը, կարծում եմ, շատ կարևոր է հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու համար, որովհետև իմ ելույթում ես փորձեցի դա ընդգծել, որ այնուամենայնիվ, տրանսպորտային կապերը բերում են միասնական օգուտներ: Բայց պետք է նաև ուղիղ ասել, որ դրանք բերում են նաև, եթե կարելի է այսպես ասել, փոխկախվածություններ: Իհարկե, այս բառը կարող է քաղաքական առումով բարեհունչ չհնչել, բայց սա շատ կարևոր գործոն է: Այսինքն՝ ի՞նչ է նկատի առնվում: Երբ երկրներն սկսում են իրար հետ համագործակցել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում, ի՞նչ էֆեկտի է բերում: Դա բերում է տնտեսական աճի էֆեկտի, դա բերում է բյուջետային եկամուտների աճի, դա բերում է պետական ծախսեր անելու և հանրությունների բարեկեցության մակարդակը բարձրացնելու էֆեկտ է բերում, և հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններով, որովհետև շատ կարևոր է, որ երկրները, ես տվյալ դեպքում Հարավային Կովկասի երկրների մասին եմ խոսում՝ իրար հետ հաղորդակցվելիս, վստահ լինենք, որ կարող ենք ձեռք բերել պայմանավորվածություններ, իրականացնել այդ պայմանավորվածությունները:

Երեկ վարչապետ Կոբախիձեի հետ այդ թեման քննարկել ենք, ես կիսել եմ իմ այս միտքը վարչապետ Կոբախիձեի հետ: Գիտեք, հաստատված խաղաղությունը մեզ համար նաև շատ լավ հնարավորություն է հետադարձ հայացքով նայել մեր վերջին ավելի քան հարյուր տարվա պատմությանը: Երբ մի փոքր այլ դիտանկյունից ենք նայում մեր վերջին հարյուր տարվա պատմությանը, մենք հասկանում ենք, որ մեր պատմությունները փոխկապակցված են իրար հետ: Ես բերեմ ամենապարզ և հանրահայտ օրինակը. 1918 թ. Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում անկախություն ստացան, հետո, որոշ ժամանակ անց Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը նույն ժամանակաշրջանում կորցրին անկախությունը: 1991 թ. երեք երկրներն էլի, ըստ էության, միաժամանակ անկախություն ստացան: Եվ երբ մենք ասում ենք, որ մեր պատմությունից պետք է դասեր քաղենք, ես կարծում եմ, որ մենք 1991 թ. 1918-1920 թթ. մեր պատմությունից բավարար դասեր չէինք քաղել և չէինք հասկացել, թե ինչն է պատճառը՝ մենք իրար հետ ստացանք անկախություն, իրար հետ կորցրինք անկախությունը: Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք չգնահատեցինք միմյանց համար իրար անկախությունների, ինքնիշխանությունների և պետականությունների կարևորությունը: Մեզ կամ մեր նախնիներին թվում էր, թե մենք կարող ենք իրար հետ պայքարում ավելի մեծ օգուտներ ստանալ: Մինչդեռ պատմությունը ցույց տվեց, որ իրար հետ պայքարում մենք կարող ենք միայն կորուստներ ունենալ և կորցնել ամենակարևորը՝ պետությունը, անկախությունը:

Եվ ես ուզում եմ իմ ընկալումը, եզրակացությունն անել, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ: Սա չքննարկված բան է, իմ տպավորությունն եմ ասում, իմ մտածումներն եմ ասում, մենք նախագահ Ալիևի հետ այս թեմայով երբեք քննարկում չենք ունեցել: Իմ կարծիքով, այնուամենայնիվ, մի չերևացող գործոն կա, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը, հնարավորություն ստեղծվեց ավելի լայն համապատկերում տեսնել Հարավային Կովկասը և հասկանալ, որ, այնուամենայնիվ, և ինչպես պատմությունը ցույց է տալիս, ի հեճուկս կոնֆլիկտի, հակասությունների և երկարատև թշնամանքի, մեր և Ադրբեջանի պարագայում նկատի ունեմ, Հարավային Կովկասի երկրների ճակատագրերն ունեն որոշակի փոխկապակցվածություններ: Եվ կոնֆլիկտը, թշնամությունը մեզ հաճախ թույլ չեն տալիս նկատել ընդհանուր շահերի այն բազան, որը մենք կարող ենք ունենալ:

Այսօրվա այս դրական մթնոլորտն ինչի՞ մասին է: Դա չի նշանակում, որ մեր կոնֆլիկտի պատմությունը վերացել է, ուղղակի մի օրում ջնջվել է: Ո՛չ, չի կարող լինել այդպիսի բան: Նշանակում է ուրիշ բան, որ մենք սկսել ենք մի փոքր ավելի շատ նկատել, որ Հարավային Կովկասի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, ունեն ընդհանուր շահեր: Եվ կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերն ունեն ռազմավարական նշանակություն:

Ես իրականում չշեղվեցի տրանսպորտի մասին, հաղորդակցության մասին ձեր հարցից, որովհետև եթե մենք հարցերին այս դիտանկյունից նայենք, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք տարածաշրջանային մրցակցության, որովհետև երկրները մրցակցում են իրար հետ, մարդիկ էլ են մրցակցում, կուսակցություններն էլ են մրցակցում, այդ ամեն ինչը նորմալ է, այդ էներգիան Հարավային Կովկասում կարող ենք օգտագործել համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար՝ հասկանալով, որ այն բեռները, խողովակաշարերը, որոնք կանցնեն մեր տարածաշրջանով, փաստորեն դրանք եկամուտ են բերելու մեր բոլոր երկրներին:

Հետևաբար՝ ստացվում է, որ մենք ընդհանուր գործընկերություն ունենք: Հետևաբար՝ մենք բոլորս, երբ մեր պետական բյուջեի և հանրային եկամուտները կմեծանան, մի օրակարգ ենք ունենալու՝ ի՞նչ անել, որպեսզի այդ եկամուտները, առաջինը՝ չնվազեն և ընդհակառակը՝ ավելանան: Ահա ամենապարզ այն ընդհանուր շահերի բազան, որի մասին ես խոսում էի:

Շնորհակալ եմ:

Դիտումների քանակ195
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան 13:3814 Օգս, 2026
  • Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 13:3314 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 13:1914 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում 13:0814 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Կըսեին օր իմեննը Սամվել բդի ընտրեք». նոր գաղտնալսում, հայտնաբերված ցուցակներ ու գումար 13:0014 Օգս, 2026
  • Աշխատանքն է դադարեցրել Նովոռոսիյսկի երրորդ և ամենախոշոր հացահատիկի տերմինալը 12:5614 Օգս, 2026
  • Նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. Արմեն Ղազարյան 12:3914 Օգս, 2026
  • Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters 12:2714 Օգս, 2026
  • ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել. նրանցից ավելի քան12 հազարը՝ անչափահասներ 12:1914 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի կայազորների զինվորական դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ 12:0814 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 11:5914 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է 11:5014 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. Սքոթ Բեսենթ 11:4014 Օգս, 2026
  • «Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3114 Օգս, 2026
  • Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. վարչապետ 11:2314 Օգս, 2026
  • Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք 11:1814 Օգս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար 11:0414 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը 10:5514 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ 10:4814 Օգս, 2026
  • Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է 10:3714 Օգս, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին 10:2714 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2214 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Երկաթուղու հարցում բարեկամական լուծումներ ենք փնտրում. վարչապետ | 14.08.2026 10:0014 Օգս, 2026
  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին 09:4814 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3314 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 09:2114 Օգս, 2026
  • Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել 09:1514 Օգս, 2026
  • Նուրբ բաների մասին՝ կտավների միջոցով. Կարեն Օհանյանի ցուցահանդեսը 08:5914 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:4614 Օգս, 2026
  • Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը 08:3214 Օգս, 2026
  • 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն 08:1614 Օգս, 2026
  • Նախածննդյան պրենատալ սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է 01:0614 Օգս, 2026
  • Ուռուցքների վիրահատական բուժում՝ նաև Սպիտակի ԲԿ-ում 00:4714 Օգս, 2026
  • Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման 00:3114 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին 00:1214 Օգս, 2026
  • Երիտասարդության օրը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքում 23:5713 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ. Իրանի ԳՇ 23:3613 Օգս, 2026
  • Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայում 23:2413 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է 1.5 մլրդ դրամի թմրամիջոցների տեղափոխման դեպք. ձերբակալվել է Իրանի 3 քաղաքացի 23:0013 Օգս, 2026
  • Վարչաֆեստը հավակնում է դառնալ ամռան ամենագլխավոր երաժշտական իրադարձությունը. ԿԳՄՍ փոխնախարար 22:4213 Օգս, 2026
  • TRIPP-ի գնացքները գալու են ու գնան, մեր սիրելի ընդդիմությունը մնալու է գնացքից ուշացած. Խանդանյան 22:2513 Օգս, 2026
  • Կապ չունի դուր է գալիս, թե ոչ, ընդդիմությունը պետք է լսի ճշմարտությունը. Ալխաս Ղազարյան 22:0913 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել 21:5413 Օգս, 2026
  • Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը 21:4213 Օգս, 2026
  • Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ 21:3013 Օգս, 2026
  • Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ 21:1513 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ-ում կրքերը թեժացան․ կոռուպցիայի մեղադրանքներ ու վիճաբանություն միջանցքում 21:0013 Օգս, 2026
  • Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 20:5813 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 13. 2026 20:5413 Օգս, 2026
  • Օգոստոս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Օգս, 2026
  • Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով 20:4713 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:4413 Օգս, 2026
  • Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 20:4213 Օգս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 20:3713 Օգս, 2026
  • Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը 20:3113 Օգս, 2026
  • Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի 20:2413 Օգս, 2026
  • Էթնա հրաբխի ժայթքման պատճառով մինչև օգոստոսի 14-ը փակվել է Կատանիայի օդանավակայանը 20:1713 Օգս, 2026
  • Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները 20:1213 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել 20:0713 Օգս, 2026
  • Կընդլայնվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունները 20:0213 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան էներգետիկ նոր նախաձեռնություն են քննարկում 19:5313 Օգս, 2026
  • Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան 19:4413 Օգս, 2026
  • Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 19:3513 Օգս, 2026
  • Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 19:3213 Օգս, 2026
  • Մեքքայի համաձայնագիրը չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից. Թուրքիայի ՊՆ 19:2113 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին 19:1413 Օգս, 2026
  • Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը 19:0613 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը COP17-ից հետո ևս երկու տարի նախագահելու է համաժողովը | 13.08.2026 19:0013 Օգս, 2026
  • Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին 18:5313 Օգս, 2026
  • Հաստատվել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու կանոնակարգը 18:4113 Օգս, 2026
  • Եվրոպական ավելի քան 30 երկիր դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները և մահապատիժները 18:2913 Օգս, 2026
  • 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ 18:2113 Օգս, 2026
  • Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել 18:1213 Օգս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն 18:0813 Օգս, 2026
  • Պուտինի այցը Կուրիլյան կղզիներից մեկը բացարձակապես անընդունելի է. Սանաե Տակաիչի 17:5913 Օգս, 2026
  • Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան 17:5013 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:4313 Օգս, 2026
  • Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը 17:2913 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2113 Օգս, 2026
  • Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համար 17:1613 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 17:0013 Օգս, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը 16:5913 Օգս, 2026
  • Հրապարակվել են 2026–2027 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները 16:5613 Օգս, 2026
  • Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր 16:4413 Օգս, 2026
  • Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը 16:3413 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Օգս, 2026
  • Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը 16:2413 Օգս, 2026
  • Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի 16:1813 Օգս, 2026
  • Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը 16:1413 Օգս, 2026
  • ԿԼ. «Նոան» պատրաստ է «Սիոնի» հետ ճակատամարտին 16:0213 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը 15:5313 Օգս, 2026
  • TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան 15:4613 Օգս, 2026
  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին 15:4113 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3113 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2813 Օգս, 2026
  • «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է 15:1913 Օգս, 2026
  • Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել 15:0813 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին | 13.08.2026 15:0013 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015