Այս տարվա 9 ամսում 648 քրեական վարույթ է նախաձեռնվել կոռուպցիոն հանցագործությունների ցանկում ընդգրկված հոդվածներով: 2024-ի համեմատ թեև 20% աճ կա, սակայն իրավապահ կառույցները վստահեցնում են՝ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ ինստիտուցիոնալ համակարգը, որը տարիներ շարունակ եղել է, կազմաքանդված է: Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հավելում են՝ որևէ կաշկանդվածություն չունեն այս կամ այն պաշտոնյայի մասով կոռուպցիոն չարաշահումները բացահայտելու:
Մանրամասները՝ տեսանյութում։