Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սպենդիարյան, Ս․ Զորյան, Մոսկովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը դադարեցվելու է ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: