Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։
Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով ձևավորված օրակարգում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, դիմակայունության խթանման հարցում Հայաստանի և Լիտվայի շարունակական համագործակցության փոխշահավետությունը։
