Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ քննարկել է Կիևին 25 Patriot հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր մատակարարելու պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ համակարգերը կտրամադրվեն ամեն տարի՝ «տարբեր տարիներին տարբեր քանակությամբ»: Զելենսկին նաև նշել է, որ որոշ եվրոպական երկրներ արդեն իսկ ունեն Patriot համակարգեր, և Ուկրաինան պատրաստ է ստանալ այդ համակարգերը՝ նորերի փոխարեն, որոնք կպատվիրի:
Սեպտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը հստակեցրել էր, որ երկրին շտապ անհրաժեշտ է 10 լրացուցիչ Patriot համակարգ՝ երկինքը ՌԴ բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար։
Ինչպես նշել է Զելենսկին, ՀՕՊ համակարգերի գնման համար միջոցներից մեկը կարող են լինել ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները։