2023 թվականին Նուբարաշեն այցի ժամանակ երեխաներն ասացին, որ խնդիր ունեն թիվ 175 դպրոցի մարզադահլիճի հետ կապված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր արդեն, կառուցումից հետո երբևէ չհիմնանորոգված այդ մարզադահլիճում ընթանում են վերանորոգման աշխատանքներ և շատ շուտով աշակերտները կունենան նոր, հարմարավետ ու ժամանակակից պայմաններ՝ ուսման և մարզվելու համար»,-նշել է նա և կից տեսանյութ հրապարակել։