2020 թվականի պատերազմից հետո չընդհատվող կեղծ լուրերի ալիքը թարմացված գործիքակազմով ու դերակատարներով է շարունակում տարածվել հայկական մեդիատիրույթում. վերջինը՝ իբր Թուրքիայում տպագրված և Վրաստանում հայտնաբերված 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրերի մասին լուրն է:
Փորձագետները նշում են՝ ապատեղեկատվական արշավ է՝ ուղղված իշխանությունների դեմ, տեղանվան ընտրությունն էլ պատահական չեն համարում, քանի որ կեղծիքին Թուրքիայի անվանումն ավելացվել է՝ հուզական ֆոնն ապահովելու համար:
Փաստեր ստուգող մասնագետները նախազգուշացնում են՝ որքան ընտրության օրերը մոտենան, այնքան ապատեղեկատվությունն ավելանալու է, գուցե նաև տարածման ձևերը փոխվեն:
Կեղծ լուրերի հետքերով գնացել է Իրինա Մկրտչյանը: