Զապորոժիեի ԱԷԿ-ում մեկնարկել է վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը՝ հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը: Ռաֆայել Գրոսսիի խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են կայանի չորսշաբաթյա անջատումից հետո: «Առանձին տարածքներում կրակի դադարեցումը թույլ է տվել դա անել»,- նշել է պաշտոնյան:
Կազմակերպությունում հստակեցրել են, որ արտաքին էլեկտրամատակարարման վերականգնումը վճռորոշ նշանակություն ունի միջուկային անվտանգության համար: Նշվում է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը ԱԷՄԳ-ի հետ կառուցողական գործակցություն են վարել՝ ապահովելու վերանորոգման համալիր ծրագրի իրականացումը:
Սեպտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ կայանն անջատվել է էներգամատակարարման վերջին արտաքին գծից և անցել պահուստային սնուցման:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։