«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան, Բաշինջաղյան, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի, Բաշինջաղյան 1-ին փողոցի, Բաշինջաղյան 2-րդ փողոցի, Բաշինջաղյան 4-րդ փողոցի, Շիրազի, Բեկնազարյանի, Մարգարյանի, Մարգարյան 1-ին նրբանցքի, Մարգարյան 2-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: