Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և Գորիսի ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքային և քաղաքական բնույթի հարցեր։
Անդրադարձ է եղել քաղաքային խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված փորձի փոխանակման հնարավորություններին և քաղաքային նոր նախաձեռնությունների իրականացմանը։