Վրաստանը ցանկանում է վերականգնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ճանապարհային քարտեզով. կարևոր է, որ տեսնենք ԱՄՆ նոր վարչակազմի քայլերն այդ ուղղությամբ՝ հայտարարել է վարչապետը:
Իրակլի Կոբախիձեն հավելել է, որ Թբիլիսին պատրաստ է մոռանալ նախկինում եղած բոլոր խնդիրները և քննարկել ցանկացած հարց, որը բխում է երկու երկրների շահերից:
Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերություններին, նշել՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակը օրակարգում է:
Միջազգային լրահոսը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: