Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի և Սիսիանի տարածքային կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Այցի ընթացքում նախարարը հետևել է տարածքային կենտրոններում քաղաքացիների սպասարկման ընթացքին, քննարկել աշխատանքային գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանն առանձնակի կարևորել է անձի ֆունկցիոնալության գնահատման, ինչպես նաև զբաղվածության ծրագրերի վերաբերյալ պատշաճ խորհրդատվության տրամադրման և աշխատանք փնտրող քաղաքացիներին դեպի կայուն զբաղվածություն ուղղորդման ապահովումը։
Նախարարը նշել է, որ ոլորտային ծրագրերի վերաբերյալ մատչելի և ամբողջական տեղեկատվության տրամադրումը պետք է լինի տարածքային կենտրոնների բոլոր աշխատողների առաջնային գործառույթներից մեկը։