Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բետոնախառնիչը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում FAW մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։
Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։