ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել են ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ:
«Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային որոշ հարցեր և շնորհակալություն հայտնեցինք պարոն Շերմանին իր հետևողական աջակցության համար»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։