Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։33-ին. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Nissan, Ford և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել Nissan մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։