ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ:
Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։
Աստրիդ Շոմեյքերն անդրադարձել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը 2026 թվականին տեղի կունենա Հայաստանում: Տիկին Շոմեյքերը, մասնավորապես, ներկայացրել է համաժողովի կազմակերպման վերաբերյալ քարտուղարության տեսլականը, անելիքները և վերջինիս շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության ներգրավվածության հնարավորությունները:
Ավագ Ավանեսյանն ընդգծել է COP17-ը Հայաստանում անցկացնելու կարևորությունը՝ նշելով, որ նման բարձր մակարդակի համաժողովի կազմակերպումը կնպաստի կլիմայական օրակարգի շուրջ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը և կդառնա հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման, կանաչ տնտեսության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի շարունակման գործում։