Հայաստանի և Գերմանիայի տնտեսությունները համագործակցության մեծ ներուժ ունեն։ Այս մասին հայտնել է ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյան ԳԴՀ Տնտեսության և էներգիայի նախարարության Գլխավոր տնօրեն Ռալֆ Բյոհմեի հետ հանդիպման ժամանակ։
Զրուցակիցները քննարկել են հարցեր կապված Հայաստանում հնարավոր ներդրումներ իրականացնելու, երկրների միջև առևտրային ծավալները զարգացնելու, էներգետիկ ոլորտում համագործակցելու վերաբերյալ։
ՀՀ դեսպանը գոհունակությամբ նշել է, որ տարվա առաջին կիսամյակում Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը գրանցել է ավելի քան 12% աճ։
Բյոհմեն և Ենգիբարյանը արձանագրել են, որ խաղաղության գործընթացը ներդրողների համար կրճատում է քաղաքական ռիսկերը և հետևաբար խաղաղության հաստատումը Հայաստանը առավել գրավիչ կդարձնի գերմանացի գործարարների համար։