Հաշվեքննիչ պալատը և կրթության նախարարությունը տարբեր կարծիքներ ունեն պարտադիր կրթության համակարգից դուրս մնացող երեխաների թվի շուրջ: Ըստ հաշվեքննիչի՝ երեխաների 17,5 տոկոսն ընդգրկված չէ կրթական համակարգում: Նախարարության տվյալով՝ թիվը չի անցնում տասը տոկոսը: Խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի նախագահը նույնպես տարակուսելի է համարում Հաշվեքննիչ պալատի հրապարակած տվյալը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: