Նոր գործարկված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում որոշ դեպքերում կարող են առաջանալ տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Եթե այս գործընթացների հետ կապված բախվել եք որևէ խնդրի, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել
[email protected] էլեկտրոնային հասցեին»,- ասված է հաղորդագրությունում։