Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել մինչև հաջորդ տարվա սկիզբ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար: Բաքվում եռակողմ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղը:
«Ընդգծվել է երթուղով փոխադրումների ծավալը մինչև 15 մլն տոննա ավելացնելու և բեռնափոխադրումների հոսքերի շարունակական աճն ապահովելու անհրաժեշտությունը», - նշված է համատեղ կոմյունիկեում:
Կողմերը կարևորել են տարածաշրջանի տարանցիկ ներուժի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն ու դիվերսիֆիկացումը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: