Պետությունը հաջորդ տարի նախատեսում է ավելի քան 3.6 տրիլիոն դրամ ծախսել սոցիալական կարիքների, պաշտպանության, տնտեսության զարգացման համար: Կանխատեսվում է, որ հաջորդ տարի մեր երկրի ՀՆԱ-ն կհասնի 11.9 տրիլիոն դրամի: Եթե գալիք տարվա սպասումներն արդարանան, ապա կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված տարեկան միջինում 7 տոկոսի տնտեսական աճը կգերակատարվի:
Կառավարությունը սեպտեմբերի 25-ին հավանության է արժանացրել 2026-ի բյուջեի նախագիծը և ուղարկել Ազգային ժողով: Մասնագետների գնահատմամբ՝ լավատեսական բյուջե ունենք, միաժամանակ՝ իրատեսական:
Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել 2026-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։