Այս տարի խաղողի բերքն առատ է։ Մեկ հեկտարից մինչև 35 տոննա բերք են հավաքում: Ակտիվ փուլում են մթերումները, թեև հերթեր են գոյանում, սակայն ընդհանուր առմամբ, այգե-գործները չեն դժգոհում, գոհ են նաև մթերման գներից։ Մթերող 4 տասնյակ ընկերություններ աշխատում են ծանրաբեռնված՝ ավելի քան 150 հազար տոննա մթերվել է։
Պետությունն աջակցում է ոչ միայն մթերողներին, այլև՝ արտահանողներին։ Խաղողի պահանջարկ կա նաև դրսի շուկայում, 6000 տոննա բերք արդեն արտահանվել է։
Խաղողի բերքահավաքին հետևել է Վարդուհի Արզումանյանը, լսել էկոնոմիկայի նախարարի կարծիքը։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում։