Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17։30-ից դադարեցվել է Քրիստափորի, Խորենացու, Տ. Մեծի և Գլինկայի փողոցների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։
Այդ մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: