ԱՊՀ ՄԽՎ Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 15-17-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Թումասյանը:
Գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար էլ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։