ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ գործընկնկերների հետ Լյուբլյանայում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:
.jpg)
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջից էլ տեղեկանում ենք՝ Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև լիագումար նիստի աշխատանքներին:
Հայկական պատվիրակության հետ ՆԱՏՕ ԽՎ քառօրյա աշխատանքներին է մասնակցում նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը: