Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Խալիլ ալ Հայյան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին: Նրա տեսաուղերձը հեռարձակել է «Ալ Ջազիրան»:
«Մենք եղբայրական միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել, որոնք հաստատել են, որ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է»,- ասել է Ալ Հայյան։
Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունների առաջին փուլը նախատեսում է հրադադար և գերիների փոխանակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հաստատել էր Գազայում հրադադարի համաձայնագրի կնքումը: