Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ Եվրոպական հրամանատարության շտաբի պետն է հայտարարել: Ջոն Ռաֆերթիի գնահատմամբ՝ ժողովրդավարության հանդեպ ընդհանուր նվիրվածությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամենակարևոր և հիմնարար տարրն է: Գեներալը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու գործընկերները բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում: