Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Նշվում է, որ նա համապատասխանում է բոլոր երեք չափանիշներին, որոնք նշված են Ալֆրեդ Նոբելի կտակում՝ Խաղաղության մրցանակի շնորհման համար:
Մասնավորապես, նա միավորել է երկրի ընդդիմությանը, դեմ է եղել Վենեսուելայի հասարակության ռազմականացմանը և մշտապես աջակցել է ժողովրդավարության խաղաղ անցմանը՝ հայտնել են Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովում։
Մի շարք երկրներ դիմել էին Նոբելյան կոմիտե՝ Խաղաղության Նոբելյան մրցանակին ԱՄՆ նախագահին առաջադրելու համար: Սպիտակ տունը ևս այդ հարցով ակտիվ արշավ էր վարում: Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում արդեն 8 հակամարտություն է դադարեցրել և արժանի է Նոբելյան մրցանակի: