ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովից:
Տեսանյութը՝ այստեղ:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ:
Վարչապետը համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ:
Տեղի է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր: