Էջմիածինը նշում է քաղաքի հիմնադրման 2710-ամյակը: Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատարը տոնական միջոցառման ժամանակ տեղեկացրել է, որ մտադիր են քաղաքը դարձնել զբոսաշրջային կլաստեր, այսինքն, կարդիականացվի շենքերի, շինությունների արտաքին տեսքը, կկառուցվեն այգիներ, պուրակներ: Քաղաքի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև խորհրդարանի ղեկավարը: