Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Զարոբյան-Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոցի խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: