Ջեննի Հովսեփյանը սեպտեմբերի 29-ից նշանակվել է Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ նշվում է, որ Հովսեփյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2030 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ ազատելով նրան նույն ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: