Արմինե Զոհրաբյանը սեպտեմբերի 29-ից նշանակվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի
որոշման համաձայն՝ նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2030 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ:
Նշվում է նաև, որ «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի տեղակալ Նունե Դավթյանն ազատվել է նույն ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից: