Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22։59-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 00։11-ին, մարվել՝ 01։23-ին: Այրվել են անասնագոմի տանիքի ծածկի (մոտ 60 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 500 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն և շինություններ։