Երևանի «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը միջազգային ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկատ է ստացել հայաստանյան սերտիֆիկացման մարմնից: Ըստ կենտրոնի տնօրենի՝ իրենց ծառայություններն այդպիսով դառնում են ավելի թափանցիկ և բուժառուները ստանում են ավելի որակյալ սպասարկում։