Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ակնկալում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությունը և ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքը»,- գրել է Միրզոյանը։ Ավելի վաղ Ժան-Նոել Բարոն X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ շեշտելով, որ իր համար պատիվ է շարունակել աշխատանքը՝ որպես Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար. «Պատիվ է շարունակել Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ որպես մեր դիվանագիտության ղեկավար՝ Սեբաստիան Լըկորնյուի կառավարության կազմում, որին շնորհակալ եմ վստահության համար»,- գրել էր Բարոն։